2021 թ. փետրվարի 20-ը պետք է դառնա մեր քաղաքական Սարդարապատը
Գլխավոր » Գաղափարական » 2021 թ. փետրվարի 20-ը պետք է դառնա մեր քաղաքական Սարդարապատը

2021 թ. փետրվարի 20-ը պետք է դառնա մեր քաղաքական Սարդարապատը

Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, պատմաբան, ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը 1921թ. փետրվարյան հեղափոխության առթիվ գրառում է հրապարակել, ընդգծելով որ 2021թ. փետրվարի 20-ը պետք է դառնա մեր քաղաքական Սարդարապատը.

«2021թ. փետրվարի 20-ը պետք է դառնա մեր քաղաքական Սարդարապատը, որի հիմնաքարը կլինեն ինքնամաքրվելը, հոգևոր արժեքների վերածնունդը, դրանց կրումը յուրաքանչյուրի կողմից, սիրո հաղթանակը ատելության նկատմամբ, խիզախ պայքարն անարդարությունների դեմ, որոնք կհանգեցնեն հայրենապաշտության և միասնականության թագավորության հաստատմանը: Միայն այն ժամ հաղթանակները միշտ մեզ հետ կլինեն, և մեկընդմիշտ լուսանցքում կհայտնվեն «թուրքանման» հայերը:

Ուրեմն, առաջ՝ մեր զոհված տղաների հոգիների հովանու ներքո: Աստված մեզ պահապան»:

1