Արցախի Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդիպել է մի խումբ ուսանողների հետ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախի Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդիպել է մի խումբ ուսանողների հետ

Արցախի Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդիպել է մի խումբ ուսանողների հետ

Փետրվարի 18-ին ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է խորհրդարանում փորձուսուցում անցնող մի խումբ ուսանողների հետ։

Պատգամավորները ներկայացրել են ՀՅԴ գործունեության հիմնական ուղղություններն Արցախում և ըստ այդմ՝ Ազգային Ժողովում ծավալած գործունեությունը։

ԱրՊՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Իրավագիտության 4-րդ կուրսի ուսանողները հետաքրքվել են առկա իրավիճակում ՀՅԴ ձեռնարկած միջոցառումներով, «Լեզվի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցության դիրքորոշմամբ, ներքաղաքական ու արտաքին քաղաքական մի շարք հարցերով։

1