«Քո ծննդյան տոնը պետք է շնորհավորեի ձեռքբերումների արդյունքով, դա էր շիրմիդ առջև տված խոստումս». Ա. Հարությունյան
Գլխավոր » Գաղափարական » «Քո ծննդյան տոնը պետք է շնորհավորեի ձեռքբերումների արդյունքով, դա էր շիրմիդ առջև տված խոստումս». Ա. Հարությունյան

«Քո ծննդյան տոնը պետք է շնորհավորեի ձեռքբերումների արդյունքով, դա էր շիրմիդ առջև տված խոստումս». Ա. Հարությունյան

ԱՀ նախագահ Աայիկ Հարությույանը շնորհավորական ուղերձ է հրապարակել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրվա առթիվ:

Ստորև ներկայացնում ենք ԱՀ նախագահի ուղերձը.

«Սիրելի՛ Արթուր

Այսօր ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ ու ձեռքբերումների արդյունքով, քանի որ դա էր շիրմիդ առջև տված խոստումս: Բայց ժամանակի պատուհասած փորձությունը մեզ բոլորովին այլ կետի հասցրեց, որից փրկությունը միմիայն ընտրված ճանապարհին հավատարիմ մնալն է:

Շարունակում ենք ապրել քո դավանած գաղափարներով ու արժեքներով, և մեր նպատակները չի կարող փոխել ոչ մի արհավիրք:

Խոնարհումս հիշատակիդ:

Շնորհավո՛ր տարեդարձդ…»:

1