ՀՅԴ երիտասարդների այցը Մարտունի
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Սերգեյ Շահվերդյանը, ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը և ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի գրասենյակի անդամ Արսեն Շիրվանյանը ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ընկերների հետ այցելել են Մարտունի քաղաք և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի և Մոնթե Մելքոնյանի հիշատակին:
Մարտունի կատարած այցի շրջանակներում ՀՅԴ ԱԵՄ-ի ընկերները այցելել են դիրքապահների, զրուցել ստեղծված իրավիճակի մասին, դիտարկել բարձունքը, ծանոթացել զինվորականների առօրյաին:
Երիտասարդները այցելել են նաև Մարտունու բարձունքում տեղակայված խաչը և իրականացրել տարածքի մաքրման աշխատանքներ: