ՀՅԴ «Մերուժան Մոսիյան» երիտասարդական խումբը քննարկել է Մարտունիում նախատեսվող ծրագրերը
Փետրվարի 14-ին ՀՅԴ Մարտունու «Մերուժան Մոսիյան» երիտասարդական խումբը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու ընկեր Արշակ Մեսրոպյանի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ ընկեր Սերգեյ Շահվերդյանի և ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ ընկեր Վահագն Խաչատրյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Մարտունի քաղաքում իրականացվելիք ծրագրերը, երիտասարդության շրջանում հայրենիքում ապրելու գաղափարի արմատավորման, հետպատերազմյան շրջանում երիտասարդության առաջ ծառացած խնդիրները և երիտասարդությանը հուզող այլ հարցեր:
Երիտասարդական միության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Մարտունի քաղաքում տեղադրված Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցի մասին:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև պատանեկան և երիտասարդական շրջանակներում ազգային-դաստիարակչական ծրագրերի կազմակերպմանը: