Արցախում 15% տնտեսական անկում է կանխատեսվում
Գլխավոր » Լրահոս » Արցախում 15% տնտեսական անկում է կանխատեսվում

Արցախում 15% տնտեսական անկում է կանխատեսվում

Ըստ նախնական գնահատականների 2021թ. համախառն ներքին արդյունքը կկազմի 233,5 մլդ դրամ՝ շուրջ 15%-ի չափով տնտեսական անկմամբ: Այս մասին «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարման ժամանակ նշել է ԱՀ  ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ 2021թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամի չափով, որը պակաս է 2020թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8%-ով:

«Պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են հետևայլ չափով: Եկամուտների գծով 81 մլդ 830,7 մլն դրամ, ծախսերի գծով՝ 124 մլդր 851,2 մլն դրամ և դեֆիցիտը 43 մլրդ 20,5 մլն դրամ: Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ 2020թ. պլանավորված 56 մլդ դրամ եկամուտների դիմաց: Բյուջետային վարկի չափը 2021թ. նախատեսվել է 64 մլրդ 780,8 մլն դրամի չափով»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ 24 առաջարկություն՝ գրեթե 1մլրդ 50մլն դրամ գումարային ծավալով:

1