Քննարկում առաջիկա ծրագրերի շուրջ
ՀՅԴ ԱԵՄ-ի ընկերները հունվարի 22-ին հանդիպել են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանի հետ։
Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը։ Քննարկվել է հետպատերազմական իրավիճակում համատեղ ջանքերով տարբեր բնույթի ծրագրերի իրականացման հարցեր:
Ընկերները խոսել են նոր պայմաններում Արցախի երիտասարդության մարտահրավերների, խնդիրների մասին, քննարկել առաջիկայում իրականացվելիք ծրագրերի ուղղությունները։