Միավորումը իրավիճակային և անձնավորված է
Հունվարի 21-ին կայացած ԱՀ ԱԺ նիստում քննարկվել է ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթով առաջարկվում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել «Հայ Հեղախոփական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը: ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել նախագծին: