«Նոյեմբերի 10-ից հետո թվում է, որ իմ կյանքի վերջին 30 տարին իզուր եմ ապրել՝ այն, ինչին ես հավատում էի, տապալվեց, փլուզվեց, փոշի դարձավ». Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղվա խմբագրականում /քանի որ ֆեյսբուքից ջնջվելու եմ մինչեւ հունվարի 11-ը, մնացածը կարդացել վաղը aravot.am կայքում/. Չգիտեմ, կիսում են արդյոք իմ սերնդակիցներն այս զգացողությունը, բայց ինձ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո թվում է, որ իմ կյանքի վերջին 30 տարին իզուր եմ ապրել՝ այն, ինչին ես հավատում էի, տապալվեց, փլուզվեց, փոշի դարձավ: Ինձ թվում է, Արցախը եւ հայկական պետությունը ազատ անկման մեջ են, եւ ես առայժմ չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր այդ անկումը կանգնեցնել:
Հասկանում եմ, որ իմ զգացմունքները շատերը չեն կիսում, մանավանդ երկտասարդները: Նրանց համար ավելի էական է «Սերժին մերժելը», իսկ հեղափոխական ճղճղան ճառերը եւ սին խոստումները առայժմ հնչում են նրանց ականջներում, ու նրանք դեռեւս առաջնորդվում են այդ՝ վաղուց արդեն իրեն սպառած օրակարգով: Դե, եթե նրանք շարունակում են հրճվել հեղափոխության «նվաճումներով» եւ ցավ չեն ապրում Արցախի եւ հայկակական պետության կորստից, ուրեմն՝ թող ուրախությամբ նշեն Նոր տարին: Հաճելի ժամա՛նց»:
yerkirmedia.am