Ամարասի վանքը. Լուսանկարներ

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ գտնվող Ամարասի վանքը պատերազմից հետո հայտնել է սահմանագծին, վանքի տարածքից երևում են ադրբեջանական ուժերի նոր բնագծերը:
Նախքան պատերազմն Ամարասի վանական համալիրում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Աշխատանքները սկսվել են «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:
Ամարասի վանքը թվագրվում է 4-րդ դարով, այստեղ է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելու ընթացքում նահատակված Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսը: Մեսրոպ Մաշտոցն Արցախում առաջին դպրոցը բացել է հենց այս վանքում:












