Փաշինյանի այցը Սյունիք տապալվեց
Գլխավոր » Լրահոս » Փաշինյանի այցը Սյունիք տապալվեց

Փաշինյանի այցը Սյունիք տապալվեց

Նիկոլ Փաշինյանը չեղարկեց նախապես պլանավորված այցը Սյունիքի քաղաքներ: Անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ նա միայն եղավ Սառնակունք գյուղում, ապա Սիսիան քաղաքում։  Չնայած նախապես հայտարարել էր, որ այսօր աշխատանքային այցով մեկնելու է Սյունիքի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ, սակայն Սիսիանում նա հայտարարեց, որ չի շարունակում առաջ գնալ:

«Սադրանքների չենք տրվելու։ Մեղրին էլ, Կապանն էլ, Գորիսն էլ իրենց տեղում են։ Այսօր մենք հանդիպեցինք սյունեցիների հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Երեւան-Գորիս ճանապարհը գորիսցիները փակել են այն պատճառով, որովհետեւ գիտեն, որ իրեն լավ են ընդունելու այդ քաղաքներում։

«Եթե չեն բացում, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Գորիսի բազմաթիվ բնակիչներ փակել են Սյունիք մտնող ճաապարհը՝ արգելելու Փաշինյանի մուտքը: Փակ են Գորիս, Կապան տանող ճանապարհները: Դեռ գիշերը Ոստիկանության զորքերի ավտոշարասյունը մոտ 2000 անձնակազմով շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ ապահովելու Փաշինյանի անարգել մուտքը Սյունիք։

1