Պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը

Պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին հանդես է եկել ուղերձով՝ պատերազմի հետևանքների և անելիքների վերաբերյալ:

Անդրադառնալով հնարավոր պետական դավաճանության ու այլ ենթադրյալ հանցագործություններին նա նշել է.

«Ես պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել իրավապահ մարմիններին արդյունավետ քննություն անցկացնելու այդ գործի մասով, պատրաստ եմ նաև անձամբ պարզաբանումներ ներկայացնելու: Իսկ ինչ վերաբերում է հետաքննության արդյունքներին ու դրանցից բխող գործողություններին, ապա ոչ միայն պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը, այլ նաև պարտավոր եմ իմ լիազորությունների շրջանակներում հնարավորինս կատարել կոնկրետ հարցերում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վերհանված խնդիրները լուծելու ուղղությամբ»:

1