Ուորլիքը Բրյուսելում հանդիպելու է Նալբանդյանի և Մամեդյարովի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր Բրյուսելում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին Twitter-իր էջում գրել է ամերիկացի համանախագահը. «Հենց նոր ժամանեցի Բրյուսել, որտեղ մտադիր եմ հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ եւ քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Պետք է աշխատենք` հակամարտության հանգուցալուծմանը հասնել բանակցությունների ճանապարհով»:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Բրյուսելում մասնակցելու են ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ պետությունների արտգործնախարարների 5-րդ նիստին: