Արցախի Հանրապետությունը պատրաստակամէ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները
Գլխավոր » Լրահոս » Արցախի Հանրապետությունը պատրաստակամէ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները

Արցախի Հանրապետությունը պատրաստակամէ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները

Արայիկ Հարությունյան ԱՀ ՆԱԽԱԳԱՀ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները.

«Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։

Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին»։

1