Ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն
Գլխավոր » Լրահոս » Ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն

Ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն

Բնագծի երկայնքով

Գիշերվա ընթացքքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ

1