Գլենդելում մոմավառություն է անցկացվել՝ ի հիշատակ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդելում՝ ՀՅԴ Գլենդելի «Ահարոնյան» կառույցը հիշատակի միջոցառում է կազմակերպել՝ ի հիշատակ Արցախի դեմ ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց:
Միջոցառումն անցկացվել է Գլենդելի Սբ. Մարիամ եկեղեցու բակում, կազմակերպվել է մոմավառություն, հնչել են հիշատակի ելույթներ ու հայրենիսարական կատարումներ: