Թաթերի առաջնորդը կոչ է արել իր հայրենակիցներին` չգնալ ռազմաճակատ և չզոհվել
«Tolish Media» լրատվամիջոցը տարածել է թաթերի ավագանու խորհրդի ղեկավարի խոսակցությունը, ով նշում է, որ բոլոր թաթ զինվորները պետք է վերադառնան ռազմաճակատից և միանան Շիրվանի ազատության համար մղվող պայքարին:
«Ես գիտեի, որ այսպես է լինելու։ Միայն մեր զավակները, թաթ զավակներն են գնում սահման։ Գնալով կռվի՝ զոհվում են: Առանց այդ էլ քիչ էինք, ավելի ենք քչացել։ Արդեն քանի տարի է, Ղարաբաղում միայն մեր զավակներն են զոհվում։ Մինչև ինքա՞ն։ Երկու օր առաջ հավաքվեցինք, ասեցին, որ այլ վայրերից էլ թաթ զոհվածներ կան: Եթե զոհվում են, պետք է հանուն Շիրվանի ազատագրության զոհվեն: Ես մեր որդիներին ասել եմ, որ լքեն իրենց դիրքերը և հետ քաշվեն: Այս փոքր ազգի համար երկու օրում 7 զոհը արդեն շատ է: Չեն թույլատրում, որ մեր զավակները սեփական մայրենի լեզվով, մեր պետական ապարատում աշխատեն: Մենք՝ թաթերս, երկրում միայնակ չենք, Իրանը մեր մեջքին կանգնած է»:
Նշենք, որ թաթերը թալիշների, լեզգիների հետ միասին Ադրբեջանում կազմում են փոքրամասնություն: Երկրում հաշվվում է 30-40 հազար թաթ: