Հայաստանը պատերազմ սկսելու շարժառիթ չուներ. Թոմաս դե Վաալ
Գլխավոր » Լրահոս » Հայաստանը պատերազմ սկսելու շարժառիթ չուներ. Թոմաս դե Վաալ

Հայաստանը պատերազմ սկսելու շարժառիթ չուներ. Թոմաս դե Վաալ

Հարավային Կովկասի հարցերով հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը վստահ է, որ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով, քանի որ Հայաստանը պատերազմ սկսելու շարժառիթ չուներ:

Ինչպես հայտնում է «Արմենպրեսս»-ը, Վաալը այս մասին ասել է «Ահվալ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Հայկական կողմը պատերազմը հաղթել է 1990-ականներին և ունի այն տարածքը, որն ուզում է: Նրանց շարժառիթը միայն ստատուս-քվոյի կարգավորումն է»,- ասել է Վաալը:

Թոմաս դե Վաալն ավելացրել է, որ որոշ պատճառներով Ադրբեջանը հավատում է, որ այս ռազմական գործողությունները նրան հաղթանակ կբերեն:

Սետպեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ակտիվ հրետակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվել են խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը հորդորել են գնալ ապաստարաններ:

Ստեփանակերտը պնդում է, որ պատասխանը լինելու է համաչափ: «Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մասնավորապես Իլհամ Ալիևը»: Պաշտպանության բանակը ուժեղ հակահարվածով կանգնեցրել է թշնամու գործողությունները:

Ըստ հաստատված տեղեկատվության, հակառակորդն ունի մոտ 200 զոհ, 30 զրահատեխնիկայի, 20 ԱԹՍ-ի և այլ կորուստներ:

Արցախի խաղաղ բնակչության շրջանում ևս կան զոհեր. մեկ կին և մեկ երեխա սպանվել են Մարտունիում:

Նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 16 զոհ և ավելի քան 100 վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և մոբիլիզացիա:

Աղբյուրը՝ gagrule.net

1