Ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Գլխավոր » Լրահոս » Ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել

Ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ռազմական դրություն է հայտարարել.

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:

Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:

Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:

Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:

Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»,- նշվում է հայտարարության մեջ:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/744012263116291/?__xts__[0]=68.ARDnBHlJ6lwZSRvueHjiiDieAjbjX2NjCIM4_7HSKyBA8BcurKh36DOOCsVZvGI2_U_UA0URLWj2F2mZDPA6883QbsU-xvXkawZruCPNkKoaFfzptf0XQqZvxyD6jHT13rkFe3R8z-JLHRWICwwz3zTiKlTgzg0JbbdEdyEpbD8yukAVEG0TEDuG1rZ9Djs8t2sd3EK2xxoue5MVYNQTbR6tBIqgBdvJCTnLkM_VtLfydCHQubPFMFH69akDcluAN8STRrCw9J6z33g5WZdZ1-uFk9YTVAo79f19fGOOkNDtnD3sOj3oFSax9f7uMQfviyxWiZlmV8t_SIFhtL9L7u9NvyVxhukFaBOC2QHCV8V-4mw3TYTaxJYvkXSbsZo-bze7IzKirCf8HQv35zQbGaVvBphRuRDOr66JiEk2xvEvJuwwM1e8ArngSAeNRW6SORSF0qL9uZggURsHYNBq0-bcnycEyblTYKTZo9kRAWgotBdVKBChDBpfLxiZ&__tn__=H-R
1