Հակառակորդը հարձակման է անցել սահմանի ողջ երկայնքով
Գլխավոր » Լրահոս » Հակառակորդը հարձակման է անցել սահմանի ողջ երկայնքով

Հակառակորդը հարձակման է անցել սահմանի ողջ երկայնքով

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ինչպես հաղորդում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ներկա պահին ընթանում են թեժ մարտեր:

Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք:

1