Ստեփանակերտի տոնը համընկել է Կոմիտաս վարդապետի 151-ամյակին
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի տոնը համընկել է Կոմիտաս վարդապետի 151-ամյակին

Ստեփանակերտի տոնը համընկել է Կոմիտաս վարդապետի 151-ամյակին

Կոմիտաս 151 ամյակ

Այս տարի Ստեփանակերտի վերանվանման օրը համընկել է Կոմիտաս Վարդապետի ծննդյան՝ 151-րդ տարեդարձի հետ: Այդ առթիվ, այսօր Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի բակում տեղի է ունեցել տոնական համերգ:

Միջոցառմանը արժևորվել է ազգային երգարվեստի զարգացման գործում Կոմիտասի մեծ ներդրումը: Անդրադարձ է կատարվել նաև Կոմիտասի գործունեությանը՝ որպես հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, երաժշտագետ բանահավաք երգահան, վարդապետ ու խմբավար։

Մայրաքաղաքի երաժշտական կրթօջախի սաներ կատարմամբ համերգային ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի ստեղծագործություններ, ռազմահայրենասիրական ու Ստեփանակերտին նվիրված երգեր:

Համերգին ներկա էին նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քաղաքապետարանի պատասխանատուներ, մշակութային գործիչներ:

Նշենք, որ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը նախորդ տարի ընդգրկված էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում: Հոբելյանի շրջանակում մի շարք երաժշտախմբեր նախորդ տարի ելույթներով են հանդես եկել ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլ նաև արտասահմանյան հեղինակավոր բեմերում՝ ընդ որում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

1