«Կյանքի ներքին նպատակը գիտակցության կատարելագործումն է, հոգու մեծացումը, լայնացումը»․ Հենրիկ Էդոյան
Հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը Yerkir.am-ում հարցազրույց է ունեցել՝ ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչների շուրջ.
«Ինչ որ փոփոխություն պետք է կատարվեր, բայց կա փոփոխություն որն ավելի է վնասում, իմ կարծիքով ձևը գտնված չէ: Ինչպե՞ս կարող են իրար կողքի համահունչ դասավորվեն և՛ մեր դասական գրականությունը, և՛ մեր ժամանակակից գրականությունը, և՛ համաշխարհային գրականույունը, երեք տարբեր գրականություններ են փաստորեն…
Շեքսպիր, Սերվանտես պետք է իմանան: Պետք է կարևորագույն և ամենամեծ հեղինակներին ընտրեն, մեկը պետք է ընտրի, մեկը՝ որ գիտի, լավ ճաշակ ունենա, հասկանա ինչն է կարևոր, ինչը ինչ արժեք ունի:
Հայ գրականությունը պետք է անցնել առանձին, համաշխարհային գրականությունն առանձին… արդիական գրականություն պետք է լինի, բայց ամեն ժամանակակից՝ գրականություն չէ… Այնպիսի գրականություն պետք է ընտրել, որը աշակերտի մեջ ներքին մղում առաջացնի, ուժեղացնելով կյանքի զգացողությունը, ամենա կարևորը՝ առաջացնի կյանքի առողջ հոգու զգացողություն, ոչ հիվանդագին»: