Անցնող շաբաթ շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը: