Արցախում մշակվում է կրթական ոլորտն ամբողջովին վերանայելու ծրագիր
Օտար, ազգային արժեքներին ոչ հարիր երևույթներ Արցախ չեն ներթափանցելու: Այս մասին սեպտեմբերի 1-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցչի հարցին:
Սամվել Բաբայանի խոսքով՝ ՀՀ-ում կարող են ինչ-որ գրանտներ ստանալու համար դրան նպաստող որոշումներ կայացնել, բայց Արցախ չեն ներթափանցելու:
Անդրադառնալով նոր կրթական չափորոշիչների մասին հարցին, ԱԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ ներկայումս Անվտանգության գրասենյակում ծրագիր է մշակվում կրթության ոլորտն ամբողջովին վերափոխելու, վերանայելու համար:
Նա կոչ է արել գաղափարների առկայության դեպքում մասնակցություն ունենալ ծրագրի մշակմանը, որը կդրվի հասարակական քննարկման: