Սեպտեմբերի մեկը` լուսավոր ապագա խորհրդանշող օր
Գլխավոր » Լրահոս » Սեպտեմբերի մեկը` լուսավոր ապագա խորհրդանշող օր

Սեպտեմբերի մեկը` լուսավոր ապագա խորհրդանշող օր

ՀՅԴ Արցախի կազմակերպության կրթամշակութային հանձնաժողովը սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, շնորհավորում է մեր բոլոր աշակերտներին, ուսուցիչներին, ուսանողներին, դասախոսներին կրթության և գիտության ասպարեզի բոլոր նվիրյալներին:

Մեր ժողովուրդը բազում դարերի ընթացքում բայձր գնահատելով կրթության և գիտության դերը հանրային կյանքում, հասել է որակապես նոր հանգրվանի:

Հայ ժողովրդի ազատությունը, անկախությունը, հայկական պետականության հզորացումը,  երաշխավորվում է կրթված, ազգային արժեհամակարգով օժտված հանրության առկայությամբ: Ուստի բոլորին մաղթում ենք անսպառ եռանդ ու անընկճելի հաստատակամություն:

Թող սեպտեմբերի մեկը դառնա մեր ուսումնատենչ ժողովրդի լուսավոր ապագան խորհրդանշող օր:

ՀՅԴ Արցախի կազմակերպության կրթամշակութային հանձնաժողով

1