Արցախը Լիբանանին
Հայ Օգնության Միության Արցախի միավորը դրամահավաք է սկսել՝ աջակցելու Լիբանանի հայությանը: Այդ առթիվ տարածված հայտարարության մեջ նշվում է.
Oգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունը մարդկային կորուստներ ու ավերածություններ է պատճառել Լիբանանի բնակիչներին, այդ թվում տեղի հայ համայնքին:
Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է Լիբանանին: Հայ Օգնության Միության Արցախի միավորը ևս միանում է Լիբանանի հայ համայնքի օժանդակության համահայկական աշխատանքներին:
Կոչ ենք անում բոլորին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օժանդակել Արցախի ազատագրման, վերաբնակեցման ու զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցած Լիբանանի հայկական համայնքի օժանդակությանը:
Ձեր նվիրատվությունը կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին ՀՀ դրամով փոխանցում կատարելու միջոցով:
«Արցախբանկ»-ի հաշվեհամարը՝ 22311021091900