Բեյրութի պայթյունի հետևանքով հայեր են զոհվել
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված երեք հայերի մասին:
Նրանցից մեկը Լիբանանյան Քաթաեբ կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանն է մյուսը՝ բուժքույր Ջեսիկա Բեզջյանը:
Ջեսիկան Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ:
«Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը
Հիշեցնենք, որ երեկ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել: