Երիտասարդական ծրագրերի մրցույթ
ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը, կարևորելով պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում ամրագրված դրույթները, հայտարարում է երիտասարդական ծրագրերի մրցույթ հետևյալ ուղղություններով.
• երիտասարդության համար ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացում,
• երիտասարդների զբաղվածության խնդիրներ /երիտասարդության շրջանում ձեռնարկատիրական գործունեության խթանման միջոցառումների անցկացում/,
• ժողովրդագրական իրավիճակի բարելավում, հասարակության մեջ ընտանիքի ինստիտուտի ամրապնդում,
• հոգևոր-մշակութային, ռազմական,հայրենասիրական դաստիարակություն,
• երիտասարդության խոցելի խմբերի ինտեգրում հասարակությանը,
• երիտասարդների ժամանցի կազմակերպում, հատկապես՝ շրջաններում և գյուղական վայրերում,
• կամավորական շարժման զարգացում,
• պետական ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ երիտասարդության տեղեկացվածության բարձրացում,
• Սփյուռքի հետ երիտասարդական համագործակցության զարգացում:
Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդական կամ երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող իրավաբանական անձինք: Առաջնահերթություն կտրվի շրջանային ծրագրերին: Հորդորում ենք խստորեն հաշվի առնել և պահպանել COVID-19 համավարակի տարածման կանխարգելմանն ուղված ԱՀ պարետի բոլոր հրահանգները:
Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդական հասարակական նախաձեռնություններին, ծրագրերին և միջոցառումներին:
Ծրագրերի հայտերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 18-ը ներառյալ: Հայտերի ներկայացման և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության վարչություն՝ ք. Շուշի, Հախումյան 28 հասցեով կամ զանգահարել /047/ 73 20 73, /047/ 73 40 73 հեռախոսահամարներով:
Էլ. հասցե՝ eritvarchutyun@gmail.com:
ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն