Ստեփանակերտցի պատանի ծանրամարտուհին նվաճել է ՀՀ փոխչեմպիոնի տիտղոսը
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտցի պատանի ծանրամարտուհին նվաճել է ՀՀ փոխչեմպիոնի տիտղոսը

Ստեփանակերտցի պատանի ծանրամարտուհին նվաճել է ՀՀ փոխչեմպիոնի տիտղոսը

Երևանում ընթացիկ տարվա հուլիսի 22-ից մեկնարկած ՀՀ ծանրամարտի պատանիների    առաջնությանը Ստեփանակերտից մասնակցող մարզուհի  Էլինա Նազարյանը (մարզիչ` Արթուր Նահապետյան)  նվաճել է ՀՀ ծանրամարտի փոխչեմպիոնի տիտղոսը:

«Ապառաժ»-ի հետ զրույցում Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը տեղեկացրել է, որ  ծանրամարտի  պատանիների  առաջնությունն   անցկացվում է հակահամաճարակային կանոների պահպանմամբ: 

Սահմանափակ է ներկաների թիվը, իսկ մասնակիցների մրցելույթները կայանում են ըստ քաշային կարգերի, ինչը հնարավորություն է ընձեռում  պահպանել սոցիալական հեռավորությունը: Այսօր արցախցի 15-ամյա ծանրամարտուհին,  մրցակցելով 71 կիլոգրամ քաշային կարգում, երկամարտի 100 կիլոգրամ արդյունքով  գրավել է առաջնության 2-րդ պատվավոր հորիզոնականը:   

Այդպիսով, Էլինա Նազարյանն ըստ  անհրաժեշտության կարող է  ընդգրկվել  ՀՀ ծանրամարտի  պատանեկան   հավաքականում:

Մեր զրուցակիցը հավելեց, որ Արցախում ծանրամարտի ասոցիացիան գործում է    2017 թվականից: Ներկայում օլիմպիական այս մարզաձևով Ստեփանակերտում և Բերդաշենում մարզվում է շուրջ 50 ծանրամարտիկ: 

Վան Նովիկով

1