ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիները գրոհել են ՀՀ դեսպանատան վրա․ հայ համայնքը դիմակայում է
Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։
Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։
Իրավիճակը սրվել է այն բանից հետո, որ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկում է եղել՝ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիա սանձազերծելու մասին։
Ադրբեջանցի ցուցարարերը ՀՀ դեսպանատան մոտ հավաքվել են ընդդեմ Հայաստանի ագրեսիայի։