Հայ-ադրբեջանական բախումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. Իրան
Գլխավոր » Լրահոս » Հայ-ադրբեջանական բախումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. Իրան

Հայ-ադրբեջանական բախումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. Իրան

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և հանգստությանը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

«Հայ-ադրբեջանական սահմանային բախումը սպառնում է երկու երկրների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը և հանգստությանը, ինչը մտահոգության տեղիք է տալիս», — գրել է Վաեզին: Նրա խոսքով՝ վեճերի քաղաքական կարգավորումը, հաշվի առնելով երկու երկրների շահերն ու պետությունների տարածքային ամբողջականությունը, ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է:

Ավելի վաղ, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում, հայտարարել էր իր երկրի պատրաստակամության մասին՝ մեղմելու լարվածությունը երկու պատերազմող պետությունների միջև:

1