Հնձի աշխատանքները շարունակվում են, արդյունքները չեն գոհացնում
Գլխավոր » Լրահոս » Հնձի աշխատանքները շարունակվում են, արդյունքները չեն գոհացնում

Հնձի աշխատանքները շարունակվում են, արդյունքները չեն գոհացնում

Դաշտերում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Այսօր հողօգտագործողներն ամեն ինչ անում են տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքն օր առաջ ամբարելու համար:
Շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի կողմից տրամադրված ինֆորմացիայի համաձայն` շրջանում կա 16849.6հա բերքահավաքի ենթակա հացահատիկային մշակաբույսերի ցանքս, որից ցորեն` 10641.2հա, գարի` 6174.0հա, հաճար` 34.4հա։
Հունիսի 5-ից շրջանում սկսված է գարու, հունիսի 15-ից` ցորենի բերքահավաքը:
Պահի դրությամբ կատարվել է 6400.4հա հունձ, ամբարվել 8582.6տ բերք, հեկտարից 13.4ց միջին բերքատվությամբ, այդ թվում` գարի` 5102.1հա` հավաքել են 6380.7տ բերք` հեկտարից 12.5ց միջին բերքատվությամբ, ցորեն` 1298.3հա, հավաքել են 2201.9տ բերք, հեկտարից 17ց միջին բերքատվությամբ:
Բերքահավաքին մասնակցում է 81, օրվա դրությամբ` 68 կոմբայն` ապահովված համապատասխան բեռնափոխադրման տրանսպորտով:
Շրջանում, շնորհիվ նաև ԱՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» Կարվին տեղամասում տեղակայված երեք պահեստների, ցորենի և գարու բերքի իրացման և պահեստավորման խնդիր հողօգտագործողները չունեն:
Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները շարունակվում են, սակայն բերքատվության չգոհացնող ցուցանիշով, ինչը պայմանավորվում է տարբեր հանգամանքներով, հատկանշելով առանձնապես տեղումների անբավարար քանակը:

Ամարաս թերթ

1