Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնի համար 6 թեկնածու է առաջադրվել
Հուլիսի 5-ին անցկացվելիք Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցելու է 6 թեկնածու:
Հունիսի 16-ին ՏարԸՀ նիստում վիճականության արդյունքներով որոշվել է թեկնածուների անունների հերթականությունը քվեաթերթիկում: Այս մասին տեղեկացնում են «Ամարաս » թերթից:
Թեկնածուների անունների հերթականությունը հետևյալն է.
1. Դադամյան Նվեր Էռնեստի
2. Սարգսյան Մհեր Օլեգի
3. Ավանեսյան Էդիկ Սամվելի
4. Գրիգորյան Հայկ Սերժիկի
5. Սարգսյան Գևորգ Մավրիկի
6. Ալավերդյան Վիլեն Անդրեյի