Դավիթ Իշխանյանը «Արիության դաս» է վարել
Այսօր՝ մայիսի 7-ին , ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ռազմական, քաղաքական գործիչ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Դավիթ Իշխանյանը «Միտք» երիտասարդական հասարակական կազմակերպության հրավերով մասնակցել է Մայիսյան Եռատոնին ընդառաջ կազմակերպված «Արիության դաս»-ին։ ՀԿ նախագահ Արմեն Հայրապետյանը ներկայացնելով Դ․ Իշխանյանին, համառոտ անդրադարձավ նրա անցած մարտական ուղուն։ «Արիության դասին»-ի ընթացքում Դ․ Իշանյանը ներկաներին պատմել է դրվագներ՝ Արցախյան ազատամարտից, վերհիշել ՝ մարտական ընկերների սխրանքներն ու հիշարժան իրադարձություններ։ Ամփոփելով խոսքը, Դ․ Իշխանյանը փորձի փոխանակման ու համադրման առումով կարևորել է երիտասարդության ու ավագ սերնդի միջև կապի ամրապնդումը։ Այնուհետև նա պատասխանել է «Արիության դասին»-ին ներկա երիտասարդների հարցերին։
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար «Միտք» ՀԿ Ա․ Հայրապետյանը նշել է, որ իրենց գործունեության նպատակը՝ ազգային արժեքների վերականգնումն ու պահպանումն է։
Վան Նովիկով