«Չբացառելով ադրբեջանական հերթական սադրանքը, հույս ունեմ, որ այս փուլում նման արկածախնդրության չեն դիմի». Տիգրան Աբրահամյան
Գլխավոր » Լրահոս » «Չբացառելով ադրբեջանական հերթական սադրանքը, հույս ունեմ, որ այս փուլում նման արկածախնդրության չեն դիմի». Տիգրան Աբրահամյան

«Չբացառելով ադրբեջանական հերթական սադրանքը, հույս ունեմ, որ այս փուլում նման արկածախնդրության չեն դիմի». Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ 168.am-ի հարցազրույցը .

-Մարտի սկզբին կայացած լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքների ամփոփմանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժի փորձը ներգրավելու են ադրբեջանական բանակի պատրաստության պլանում: Գաղտնիք չէ, որ թուրքական մարտական ԱԹՍ–ները բավականին հաջող արդյունքներ են գրանցում Սիրիայում տեղի ունեցող մարտական գործողություններում, իսկ Ադրբեջանը նմանօրինակ տեխնիկա ձեռք բերելու քայլեր է կատարում: Ըստ այդմհնարավո՞ր է Արցախում «իդլիբյան» սցենար, եթե ոչ, ապա ի՞նչ բնույթի սադրանքի սպաել արցախյան, ինչու չէ` հայաստանյան հատվածում:

– Ադրբեջանն ու Թուրքիան միջպետական մեծ թվով համաձայնագրեր ունեն, որոնք կարգավորում են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական բնագավառում: Քաղաքական, տնտեսական, քարոզչական, ռազմական բնագավառներում այս երկու երկրները խորը համագործակցություն ունեն, որոնց գոյությունը, ըստ էության, վնասում է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:

Թուրքիան, ինչպես 90-ականների պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ ներառյալ ապրիլյան մարտական գործողության ժամանակ, ուղղակի և անուղղակի աջակցել է Ադրբեջանի գործողություններին:

Այնպես որ` չբացառելով հերթական սադրանքը, հույս ունեմ, որ նրանք այս փուլում նման արկածախնդրության չեն դիմի, հակառակ դեպքում` պատասխանն անհամաչափ է լինելու:

– Արցախի ընտրություններիինչու չէաշխարհում կորոնավիրուսի հետ կապվածարդյո՞ք հատուկ զգոնություն է սահմանված մարտական հերթապահության համատեքստում:

– Արցախի Պաշտպանության բանակն իր խնդիրը ցանկացած իրավիճակում բարձր մակարդակով է իրականացնում: Քաղաքական, հասարակական տարբեր նշանակություն ունեցող կարևոր միջոցառումների օրերը բացառություն չեն. ըստ անհրաժեշտության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում:

– Աշխարհում ստեղծված առողջապահական արտակարգ իրավիճակըև դրան հաջորդելիք հնարավոր տնտեսական վիճակն ի՞նչ ռիսկեր է առաջացնելու սպառազինությունների մրցավազքումհակամարտությունների խնդրումմասնավորապեսարցախյան կոնֆլիկտում ևԱդրբեջանի վարքագծում: Ադրբեջանի դեպքում չմոռանանք նաև նավթի գների անկումըիսկ գուցե այս ամենը զսպի՞ ադրբեջանական արկածախնդրությունը կամ ախորժակը:

– Այս պահին դեռ դժվար է ամբողջական գնահատականներ ներկայացնելը: Թեմային ճիշտ կլինի անդրադառնալ մի քանի ամիս անց:

1