Դաշնակցության նախընտրական հանդիպումները շարունակվում են. լուսանկարներ

Դաշնակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն ու Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ Վահրամ Բալայանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Արմինե Հարությունյանը եւ Ալյոշա Գաբրիելյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ՝ մարտի 2-ին, հանդիպում են ունեցել Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր գյուղ, Ներքին Սզնեք, Մխիթարաշեն, Դաշուշեն եւ Շոշ համայնքների բնակիչների հետ:
Հանդիպումների ընթացքում թեկնածուները ներկայացրել են Դաշնակցության նախընտրական ծրագիրը, լսել բնակիչների առաջարկություններն ու պատասխանել նրանց կողմից բարձրացված մի շարք հարցերի:
Նշենք, որ նախքան բնակիչների հետ հանդիպմները Դաշնակցության թեկնածուները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան հերոսամարտում նահատակվածների շիրիմներին:
































