Ազգային ինքնությանը վերաբերող հարցերում չպետք է վախենալ «պարտադիր» սկզբունքից
Գլխավոր » Լրահոս » Ազգային ինքնությանը վերաբերող հարցերում չպետք է վախենալ «պարտադիր» սկզբունքից

Ազգային ինքնությանը վերաբերող հարցերում չպետք է վախենալ «պարտադիր» սկզբունքից

Փետրվարի 27-ին կայացել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի մամուլի ասուլիսը: Նախարարն ամփոփել է 2019թ. կատարված աշխատանքները և նախանշել ընթացիկ տարվա աշխատանքային ուղղությունները:

ԱՀ ԿԳՍ նախարարը հանգամանալից խոսել է նախորդ տարվա ընթացքում կրթական տարբեր թեմաներով անցկացված դասընթացների, սեմինարների մասին, հատկապես կարևորելով Արցախի կրթական ֆորումի կազմակերպումը: Ֆորումը, ըստ Նարինե Աղաբալյանի, աննախադեպ էր և նպատակաուղղված էր կրթական ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանմանը և լուծման ուղիների որոնմանը:

ԱՀ ԿԳՍ նախարարը ներկայացրել է նաև գիտության և սպորտի բնագավառում կատարված աշխատանքները:

Անդրադառնալով ՀՀ-ում քննարկվող բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի մասին «Ապառաժ»-ի հարցին, Նարինե Աղաբալյանը նշել է, որ իր դիրքորոշումը հայտնել է ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ: «Լսումների ժամանակ արտահայտել եմ իմ անձնական տեսակետը: Մեր ազգային ինքնությանը վերաբերող հարցերում չպետք է վախենանք «պարտադիր» սկզբունքը կիրառելուց»,- նշել է Նարինե Աղաբալյանը՝ ավելացնելով, որ բոլոր օրենքները պետք է տեղայնացվեն, իսկ վերջանական որոշումը կկայացվի համապատասխան քննարկումների արդյունքում:

1