Արցախցի մարզիկները Մոսկվայի մրցաշարում զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ
Արցախի Ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի հավաքական թիմը մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի կազմում մասնակցում է փետրվարի 24-29-ը Մոսկվայում ընթացող միջազգային կարգի Ա մրցաշարին (Մոսկվայի Ուշուի աստղեր):
Արցախցի 10 մարզիկներից կազմած թիմը զբաղեցրել են մի շարք պատվավոր հորիզոնականներ: Մեծահասակների խմբում տարբեր քաշային կարգերում Արսեն Բաղրյանը և Դավիթ Կասումյանը զբաղեցրել են առաջին տեղը՝ արժանալով ոսկե մեդալների, Հայկ Գասպարյանը՝ նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վարդան Աբրահամյանը՝ բրոնզե:
Երիտասարդների կարգում Էդիկ Շամամյանը նվաճել է երկրորդ հորիզոնականը, պատանիների խմբում տարբեր քաշային կարգերում Դավիթ Իսախանյանը և Էրիկ Հովսեփյանն արժանացել են արծաթե մեդալների:
Մարզիչ Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ Մոսկվայի մրցաշարը կարևոր է առաջին հերթին փորձառություն ձեռք բերելու առումով, քանի որ իր սաների արձանագրած հաջողությունները նպաստելու են ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը պատշաճ ներկայանալու համար: