ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները

-Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումը և վերականգնումը,
-Արցախի անվտանգության ապահովման եւ իրավական կարգավիճակի հստակեցման նպատակով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը,
-Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների հավասարության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,
-Կոռուպցիայի և հովանավորչության դեմ անզիջում պայքարի միջոցով քաղաքացիների լիակատար հավասարության ապահովումը,
-Պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնման ու ամրապնդման նպատակով՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,
-Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետեւողական իրականացումը,
-Երիտասարդ քաղաքացիների ինքնադրսեւորման լիակատար հնարավորությունների ապահովումը,
— Ազգային հարստության՝ բնական պաշարների խելամիտ և օպտիմալ օգտագործման ապահովումը,
-«Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանական համակարգի կատարելագործումը: