«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են մշակութային գործիչների հետ
Այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ նախագահի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ ԿԿ անդամներ՝ ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդիպել են Հանրապետության մշակութային գործիչների հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ազգային ժողովում «Դաշնակցություն» խմբակցության ծավալած արգասաբեր օրենսդիր գործունեությանը, Արցախի ներքին և արտաքին խնդիրների լուծման գործում ՀՅԴ կատարած աշխատանքներին, ինչպես նաև մշակութային բնագավառի զարգացման վերաբերյալ Դաշնակցության տեսլականին։
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները պատասխանել են նաև մշակութային գործիչների բարձրաձայնած մտահոգիչ մի շարք հարցերի, որոնց շրջանակում քննարկվել են ազգային, մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը վերաբերող խնդիրներ։
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ մշակույթի երիտասարդության և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և ՀՅԴ ԿԿ անդամ, Սերգեյ Շահվերդյանը։
Վան Նովիկով