Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ, թեթև վիրավորվել է հայ զինծառայող. ՊՆ խոսնակ 45 րոպե առաջ
Գլխավոր » Երիտասարդական » Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ, թեթև վիրավորվել է հայ զինծառայող. ՊՆ խոսնակ 45 րոպե առաջ

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ, թեթև վիրավորվել է հայ զինծառայող. ՊՆ խոսնակ 45 րոպե առաջ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվԿիսվել

Երեկ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ «հայկական Զինված ուժերի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»:

Այլ մանրամասներ Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը չի հաղորդում։

azatutyun.am

1