Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը
Աշխարհի 20 երկրի ՀՅԴ հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ Երևանում և Ստեփանակերտում մասնակցում են Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին։
Համաժողովի օրակարգը ներառում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտները՝ Արցախի հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար և այլն։
Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները և անմիջական ապագայի ծրագրերը։
Խորհրդաժողովը կշարունակվի Ստեփանակերտում՝ փետրվարի 25-ին։