Իրանում պատգամավորական մանդատ է ստացել ՀՅԴ 2 թեկնածու
Իրանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ է ստացել Հայ Հեղափոխական Դաշնակցության 2 թեկնածու: Նրանցից մեկը Ջուղայից առաջադրված Ռոբերտ Բեգլարյանն է, որը մինչ այս, խորհրդարանում Հարավային Իրանի քրիստոնյա հայ փոքրամասնության ներկայացուցիչն է եղել:
Մյուսը Թեհրանից այս անգամ առաջադրված Արա Շահվերդյանն է: Սպասվում է, որ Իրանը պաշտոնապես այսօր կհայտարարի ընտրությունների արդյունքների մասին:
yerkirmedia.am