Քարվաճառում էր Բենիամին Պչաքճյանը՝ ծանոթանալու բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին
Քարվաճառում էր «ARI» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը` ծանոթանալու հիմնադրամի ներդրումներով իրականացվող Սիդնեյ բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին: 15 նախատեսված տներից 8-ն արդեն այս կամ այն չափով կառուցված են, երկուսի հիմքը՝ դրված:
Բենիամին Պչաքճյանին ուղեկցում էր ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Բենիամին Պչաքճյանը փետրվարի 17-ին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Դաշնակցության առաջադրած նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի հետ այցելել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Արիավան բնակավայր՝ «Artsakh Roots Investment-ARI» հիմնադրամի միջոցներով կառուցվող 12 առանձնատների շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Լուսանկարները՝ Թամարա Գրիգորյանի