ՀՅ Դաշնակցության 2020թ. ընտրական ցուցակը
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » ՀՅ Դաշնակցության 2020թ. ընտրական ցուցակը

ՀՅ Դաշնակցության 2020թ. ընտրական ցուցակը

ՀՅ Դաշնակցության ցուցակը գլխավորում են.

Դավիթ Իշխանյան

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում:

Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է, ուսանողական ջոկատի գործուն անդամ: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար:

Եղել է Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն, այնուհետև՝ Աշան համայնքի ղեկավար:

Ընտրվել է ԱՀ Աժ 1-ին և 6-րդ գումարման պատգամավոր:

1989-ից անդամակցում է ՀՅԴ-ին: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն է:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով:

Արթուր Մոսիյան

Ծնվել է 1971թ.  հունվարի 15-ին  Մարտունի քաղաքում։

Ուսանողական ջոկատի կազմում մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։ Ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում՝ շարքայինից մինչև պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։

Եղել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արդարադատության նախարար, Արցախի Վերահսկիչ պալատի նախագահ, Արցախի Գլխավոր դատախազ:

Ընտրվել է Արցախի Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր:

1990- ից ՀՅԴ անդամ է:

Պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով ։

Վահրամ Բալայան

Ծնվել է 1962թ. օգոստոսի 22-ին  Մարտունու շրջանի Գիշի գյուղում:

Պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Տարիներ շարունակ եղել է ԱրՊՀ պատմության ամբիոնի վարիչ, ապա՝ պրոռեկտոր:

Ընտրվել է ԱՀ 3-րդ, 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2015-ից՝ ԱԺ փոխնախագահն է: 

1991-ից ՀՅԴ կուսակցության անդամ է:

Պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, 124 գիտական աշխատանքների հեղինակ:

Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց»  շքանշանով և «Երախտագիտություն»  մեդալով:

Արմինե Հարությունյան

Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 4-ին Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում:

Աշխատել է Շոշի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ ու կազմակերպիչ, գյուղատնտեսական քոլեջում՝ որպես քիմիայի դասախոս, ապա  ԱՀ գործադիր իշխանության զանազան գերատեսչություններում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: Այժմ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության քարտուղարության նամակների բաժնի վարիչն է:

2011թ. Հայ օգնության միության անդամ է: ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհին է:

Անկուսակցական է:

1