Արցախում երրորդ անգամ կանցկացվի «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը

2020թ. հունիսի 20-ից հուլիսի 6-ը Արցախում երրորդ անգամ կանցկացվի «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպվում է «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից։
Աշխատանքները, որոնք կստեղծվեն կավագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում, մասնակիցներին արտահայտվելու ավելի լայն հնարավորություններ կտան հատկապես քանդակագործության ոլորտում։
Աշխատանքները կյանքի կոչելու համար կտրամադրվեն համապատասխան նյութեր՝ կավե զանգվածներ տարբեր տեխնոլոգիական ոլորտների և բարձր ջերմաստիճանի համար, ինչպես նաև էլեկտրոնային և փայտե ջեռոցներ` կավը թրծելու համար։
Ընտրված աշխատանքները երկարաժամկետ կցուցադրվեն Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում։