Մրցաշար՝ նվիրված Պետրոս Ղեւոնդյանի հիշատակին
Հունվարի 30-ին Արցախի Քարվաճառ քաղաքի «Խաչեն» մարզադպրոցում Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի եւ Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ, Արցախի խառը մենամարտեր(MMA) մարզաձևի պատասխանատու Գարեգին Աղաբալյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խառը մենամարտեր(MMA) մարզաձևի Շահումյանի շրջանի բաց առաջնություն՝ նվիրված ազգային հերոս Պետրոս Ղեւոնդյանի հիշատակին։
Առաջնությանը մասնակցել են Նոր Բրաջուրի եւ Քարվաճառի ակումբները (4 ակումբ)՝ մարզիչներ Ն.Միրզոյանի և Ա.Գեւորգյանի գլխավորությամբ։
Մասնակիցները տպավորվել եւ ոգեւորվել են մրցաշարից՝ վերադառնալով պատվոգրերով, մեդալներով եւ դրամական պարգեւներով։