Դավիթ Իշխանյանը մասնակցել է Քարին տակի հերոսամարտին նվիրված միջոցառմանը
Գլխավոր » Լրահոս » Դավիթ Իշխանյանը մասնակցել է Քարին տակի հերոսամարտին նվիրված միջոցառմանը

Դավիթ Իշխանյանը մասնակցել է Քարին տակի հերոսամարտին նվիրված միջոցառմանը

Հունվարի 26-ին՝ Քարին տակի հերոսամարտի օրվան նվիրված միջոցառմանը, ներկա էր նաև ՀՅԴ Արցախի Կենտրանական կոմիտեի ներկայացուցիչ, 2020 թ. Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Իշխանյանը: Ներկայացնում ենք օրվա առթիվ Դավիթ Իշխանյանի ֆեյսբուքյան էջի գրառումը.

«Այսօր Քարին տակի հերոսամարտի օրն է: Հերոսամարտ, որը բեկումնային և կարևոր դեր խաղաց՝ ոգի և հավատ ներշնչելով մեր հետագա հաղթանակների կերտման ճանապարհին՝ բացելով պատմական Շուշիի ազատագրման էջը

Պատահական չէ, որ թշնամին, խուճապահար լինելով իր կորուստներից, գյուղը կոչեց «արյունոտ ձոր»…

Այստեղ տեղին է հիշել Պարույր Սևակի խոսքերը.
-Այնտեղ է լոկ սխրանքը սկսվում,
Ուր վերջանում է ամեն մի հնար…

Քարին տակի հերոսական պաշտպանության ղեկավար, դաշնակցական մեր գաղափարակից ընկեր Վաղարշակ Առուշանյանը, հերոսամարտի մասնակից մարտիկներն ու բոլոր քարինտակցիներն իրենց անունները պատվով թողեցին մեր պատմության էջերում:

Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա կապացությամբ եւ մաղթում, որ մեր հաղթանակները մեզ միշտ ուղեցույց լինեն և ոչ միայն հպարտանալու առիթներ տան, այլև կրկնապատկեն մեր պատասխանատվությունը սերունդների եւ Արցախի ապագայի նկատմամբ»:

1