ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՅԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ» ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ
Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած ջահերթը` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին:
20-րդ դարասկզբին թուրք բարբարոսների կողմից հայության դեմ իրականցված ոճրագործությունը, որը գազանության և վայրագության աննկարագրելի դրսևորում էր, որակվում է որպես ցեղասպանություն:
Սիրելի հայրենակիցներ, Ջահերթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից: Մինչ այդ եկեղեցում տեղի կունենա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն: Երթը կավարտվի Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ տեղի է ունենալու ՀՅԴ Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների կողմից կազմակերպված միջոցառում:
Մեր երթը պահանջատիրական է, մենք կոչ ենք անում բոլորին մասնակցել ջահերթին :
Մեր մեծ հայրենիքը գերեվարված է, ոճիրը` անպատիժ: Մենք չենք լռելու և միշտ արթուն ենք պահելու Հայոց դատն ու պահանջատիրության հարցը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության
Արցախի երիտասարդական և
«Արամ Մանուկյան»
ուսանողական միություններ