Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել Նիցայի մրցաշարի հաղթող
Ֆրանիսական Նիցա քաղաքում հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել` եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ:
Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին, քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել էր Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայինին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկիի նկատմամբ:
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ևս 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մրցաշարում: Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ): Իսկ պատվո հարթակի 3-րդ հորիզոնականում կանգնել են Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):
Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 10 ըմբիշով էր մասնակցում Նիցա քաղաքում ընթացող Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում:
armsport.am